Աղբամանների խուզարկությունը «մեյմունություն» էր

Աղբամանների խուզարկությունը «մեյմունություն» էր

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը աղբամանների խուզարկությունը ոստիկանների կողմից <մեյմունություն> է անվանում, կամ «ձվի մեջ մազ ման գալու» փորձ։ «Այսօր նրանք աղբամաններն են ստուգում, իբրև թե օպերատիվ տվյալներ ունեն, ինչը ուղղակի ծիծաղելի է։ Իրականում սա ապօրինություններին իրավական տեսք տալու համար է արվում»։ Անդրադառնալով փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հայտարարությանը, որ ցուցարարների մոտ արգելված իրեր՝ բիզեր, դանակներ են հայտնաբերվել, Արթուր Սաքունցը նկատեց, որ հայտարարությունն այդ բավականին կասկածելի է։ «Ի՞նչ տեղազննության արդյունքում են հայտնաբերել, արդյո՞ք արձանագրել են արգելված իրերի ցանկը, թ՞ե ոչ, այդ արգելված իրերը կոնկրետ ու՞մ են պատկանում՝ ոչինչ չի ասվում։ Կարծում եմ, Հունան Պողոսյանը լավ հասկանում է, որ քաղաքացիների կողմից ոչ մի ապօրինի բան չի եղել, գիտի, որ ոստիկանության գործողություններն օբյեկտիվ հիմքեր չունեն։ Ռուսական մամուլը մերոնց հետ համաձայնեցված տվյալներ է հրապարակում, գրում է, որ 11 ոստիկան վնասվածքներ են ստացել։ Սա ակնհայտ սուտ է։ Իրականում ոչ մի վնասված ոստիկան չկա»։ Արթուր Սաքունցը հիշեց , թե ինչպես 2008 թվականի մարտի մեկից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մի քանի հարյուր ոստիկաններ վնասվածքներ են ստացել։ «Բայց ոստիկաններին հասցված վնասվածքների հիմքով ոչ մի քրեական գործ չհարուցվեց։ Ու՞ր կորան այդ վիրավոր ոստիկանները։ Նույնն էլ հիմա են անում»։