Ես փոքր մարդ եմ, որ մեկնաբանեմ ոստիկանապետի խոսքերը.Լյովա Երանոսյան

Ես  փոքր մարդ եմ, որ մեկնաբանեմ ոստիկանապետի խոսքերը.Լյովա Երանոսյան

«Ես շատ փոքր մարդ եմ, որ մեկնաբանեմ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը», -Hraparak.am—ի հետ զրույցում այսպիսի պատասխան տվեց ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը, երբ նրան հարցրեցինք՝ ինքը վատ չի զգում, որ իր գործադրած բռնությունների համար ներողություն խնդրեց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը:«Ես ասելու չունեմ, ցտեսություն» մեր հաջորդ հարցերը կանխեց Երանոսյանը եւ անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան, ժամը 5:30-ին Բաղրամյան փողոցի սկզբնամասը ցուցարարներից ազատելու բարբարոս գործողությունների հրամանատարը հենց Լեւոն Երանոսյանն է եղել: Ավելին, նա անձամբ է մասնակցել ցուցարարների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների «ջարդին», տեխնիկայի ոչնչապցամն գործընթացին:



Երեկ Վովա Գասպարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ներողություն է խնդրել լրագրողների հանդեպ կիրառված բռնության համար՝ նշելով, որ ծառայողական քննությունը կարճ ժամանակում կբացահայտի կատարվածը:
«Կան որոշակի թերություններ, որ ես տեսել եմ աշխատանքի մեջ, հատկապես՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված: Հայցում եմ իմ ներողամտությունը: Ծառայողական քննություն ենք նշանակել, մենք դա կկարգավորենք: Գիտեմ, որ կոտրվել են տեխնիկական միջոցներ, ոստիկանությունը կվերականգնի լրագրողներին պատճառված նյութական վնասները»,-ասել է ոստիկանապետը: