ՕԵԿ-ը հաղթել է

ՕԵԿ-ը հաղթել է

 «Օրինաց երկիր» եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ տարածքային վեճն ավարտվել է: Վարչական դատարանը որոշում է կայացրել՝ հօգուտ կուսակցության։ 



ՕԵԿ-ի ու համալսրանի միջեւ ամիսներ առաջ ծագած վեճը, հիշեցնենք այնքան էր շիկացել որ կողմերը դիմել էին ձեռնամարտի: Վեճն առաջացավ այն օրից, երբ ՕԵԿ-ը վերադարձավ ընդդիմադիր դաշտ ու որոշեց վերազինել Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 թիվին, որը տեղափոխել էին կուսակցության գրասենյակի տարածք՝ Ագրարայինի հարեւանությամբ: Հարկավոր էր նոր ստորաբաժանումներ կառուցել, ինչն, 2014թ. մայիսի 23-ին Օրինաց Երկիր կուսակցությունը անսպասելիորեն սկսեց ապամոնտաժել համալսարանի կողմից կառուցված ավտեխսպասարկման կետի տանիքը, ինչն առաջացրեց համալսարանի կոլեկտիվի վրդովմունքը:



Ագրարայինի դասախոսները բողոքում էին համասարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի կատարած շինարարության դեմ: ՕԵԿ-ը վստահեցնում էր, որ տարածքն իրենց է տրամադրվել 2008թ. քաղաքապետարանի որոշմամբ: Ագրարային համալսարանի անձնակազմը հայտարարում էր, թե որոշումն անօրինական է. քաղաքապետարանը լիազորություն չուներ այդ տարածքը տրամադրելու, որովհետեւ կա Կառավարության որոշում, որով տարածքը համարվում է պետական սեփականություն և հանձնվում ագրարային համալսարանին:



Ագրարային համալսարանը դիմել էր Վարչական դատարան՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, որը 2008թ.-ի որոշմամբ՝ համալսարանից տարածք է հատկացրել «Օրինաց երկիր» կուսակցությանը եւ փաստորեն պարտվել:



Ագրարային համալսարանը բողոքարկել է առաջին ատյանի որոշումը Վերաքննիչ դատարանում: Ուշագրավ է, որ համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը, ով վեճի լարված օրերին առաջնագծում էր, հրաժարվեց մեկնաբանել կատարվածը. «Ես այդ հարցերով չեմ զբաղվում»,- ասաց նա մեզ ու եզրափակեց զրույցը: