Տարոն Մարգարյանը մեկնել է Մարսել, որտեղ ներկա կլինի զինվորական շքերթին

Տարոն Մարգարյանը մեկնել է Մարսել, որտեղ ներկա կլինի զինվորական շքերթին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մարսելի քաղաքապետ Ժան- Կլոդ Գոդենի հրավերով մեկնել է Մարսել՝ մասնակցելու Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին:



Քաղաքապետարանից հայտնում են, որ պաշտոնական այցի շրջանակում նախախատեսվում է Երեւանի քաղաքապետի հանդիպումը Մարսելի իր գործընկերոջ հետ: Նախատեսվում են նաեւ մի շարք հանդիպումներ տեղի գործար շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների եւ հայկական կազմակերպությունների հետ:



Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որպես պատվավոր հյուր, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ միասին ներկա կգտնվի նաեւ Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով կազմակերպված զինվորական շքերթին: