Ցավոք սրտի վարչապետի այցերից շատ տեղեկություն չկա․ Թևան Պողոսյան

Ցավոք սրտի վարչապետի այցերից շատ տեղեկություն չկա․ Թևան Պողոսյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ուրախ կլինի, որ տեղեկություն ստանա, թե կոնկրետ ինչ նպատակով են կատարվում վարչապետի այցելությունները տարբեր երկրներ, ինչ շոշափելի արդյունքներ են լինում դրանցից։



«Ցավոք սրտի այդ այցերից չկա շատ տեղեկություն, և մնացածը դու պետք է ինչ-որ կանխատեսումներ անես։ Միգուցե, երբ որ էսպես արագ-արագ ինչ-որ բաներ են անում, փորձում են փնտրտել, միջոցներ հայթայթել և այլն, և այլն»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ ինքը սովոր է ցանկացած երևույթ գնահատել արդյունքի հիման վրա։
Ըստ նրա, եթե մենք կլսենք, որ վարչապետը գնացել է Ֆրանսիա և ֆրանսիական ներդրումներ են արվել, կամ Ֆրանսիան ինչ-որ գումար է տրամադրվել, ինքը կասի, որ արդյունք կա այդ այցերի մեջ։



Թևան Պողոսյանը չբացառեց, որ վարչապետի՝ վերջին շրջանում հաճախակի այցելությունները տարբեր երկրներ նպատակ ունեն հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի այդ ավելացված 7 դրամի վճարման միջոցները հայթայթելու։
Մեր հարցին՝ այդ միջոցները, որտեղից էլ հայթայթվեն, վերջում ժողովրդի մաշկից չ՞ի դուրս գալու էլի, ընդդիմաիդր պատգամավորն ասաց․ «Եթե մենք թույլ տանք, որ նույն թալանող համակարգը մնա, բնական է, որ դուրս է գալու, իսկ եթե մենք դրանից հետո կանենք այն քայլը, որ դրանից հետո այլևս թալան չի լինի, ուրեմն համակարգը կաշխատի, մենք էլ ուրախ կլինենք, որ ունենք մի համակարգ, որն աշխատում է ի բորօրություն բոլորիս և զարգանում է»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ