Ե՞րբ կանցկացվի Սահմանադրական բարեփոխումների հանրաքավեն․ երկու տարբերակ կա

Ե՞րբ կանցկացվի Սահմանադրական բարեփոխումների հանրաքավեն․ երկու տարբերակ կա

Դեռևս Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը չի հրապարակել վերջնական տեքստը, երբ կհրապարակվի այդ տեքստը, այն ժամանակ էլ կսկսվեն քննարկումները։ Այս մասին երեկ մեզ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Քննարկումներ կլինեն և՛ հասարակական շրջանակների հետ, և՛ ՀԿ-ների հետ, և՛, բնականաբար, քաղաքական կուսակցությունների հետ։ Կարծում եմ՝ այստեղ իր ձայնն ու դերակատարումը կունենա նաև պառլամենտը։ Ամեն դեպքում մենք բաց, հրապարակային քննարկումների կողմնակից ենք, որպեսզի դրանց ավարտից հետո աշնանային նստաշրջանին ընթացքում Ազգային ժողովը կքննարկի, որից հետո արդեն համապատասխան հրովարտակներով կորոշվի, թե երբ է լինելու հանրաքվեն»,-ասաց նա։



Մեր հարցին՝ կրկին մարզային այցելություննե՞ր են սպասվում, Շարմազանովն ասաց․ «Կարծում եմ՝ այո, որովհետև Սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը ամենակարևոր փաստաթուղթն է, շատ կարևոր փաստաթուղթ է, և, բնականաբար, այստեղ բաց, հրապարակային աշխատանքը շատ կարևոր է, Դուք էլ հիշում եք, որ նախագահը բազմիցս նշել է, որ ավելորդ շտապողականություն ցուցաբերել պետք չի, և առանց մարզերում, տարածքներում քննարկելու այդ փաստաթուղթը, չեմ կարծում, որ ճիշտ կլինի միանգամից բերենք Ազգային ժողով»։



Իսկ թե երբ է նախատեսվում անցկացնել հանրաքվեն, Շարմազանովն ասաց, որ չի կարող ասել՝ երբ կլինի, բայց երկու տարբերակ կա․ «Մի տարբերակը՝ այս տարի, մյուս տարբերակը՝ մյուս տարի։ Ես չեմ որոշողը»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ