Այսօր Վիեննայում իրանյան կծիկի հանգուցալուծումը կկայանա

Այսօր Վիեննայում իրանյան կծիկի հանգուցալուծումը կկայանա

Այսօր` առաջիկա ժամերի ընթացքում Ավստրիայի մայրաքաղաքի «Austria Center Vienna» ցուցադրություների կենտրոնում կկայանա իրանյան միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցնյակի» և Թեհրանի միջև համաձայնության ստորագրման հանդիսավոր արարողությունը: Առավոտյան, Վիեննայում գտնվող մեկ այլ կարևորագույն կենտրոնում` ՄԱԿ-ի գրասենյակում արդեն կայացել է երկու կողմերի պատվիրակությունների հանդիսավոր լուսանկարման արարողությունը: Երկու կենտրոնները գտնվում են իրարից ո հեռու, այնպես որ պատվիրակություները արդեն գտնվում են «Austria Center Vienna»-ում և նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում ստորագման արարողության անցկացման համար:
Վիեննայում են վեցնյակի անդամ երկրների բոլոր գլխավոր դիվանագետները, ինչպես նաև Իրանի արտգոծնախարար Մուհամադ Ջաֆար Զարիֆը:
Այսպիսով, այսօր կարող է վաղուց փակուղի մտած իրանյան միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում էական առաջընթաց գրանցվել: Որոշ փորձագետների կարծիքով, այս համաձայնագրի ստորագրումը նույնիսկ կարող է Իրանի համար պատմական պահ դառնալ:
Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ այսօրվա ստորագրվելիք համաձայնագիրը նոր էջ կբացի Իրանի` Արևմուտքի հետ հարաբերություններում:



Լևոն Գևորգյան