«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահը ճոխ ճաշկերույթ էր կազմակերպել «Բելաջիո» ռեստորանում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահը ճոխ ճաշկերույթ էր կազմակերպել «Բելաջիո» ռեստորանում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Լեւոն Սարգսյանը հուլիսի 14-ի երեկոյան ճոխ ճաշկերույթ է կազմակերպել «Բելաջիո» ռեստորանում: Մեր տեղեկություններով, ճաշկերույթը եղել է հրավիրատոմսերով, մասնակցել են «Ոսկե ծիրանի» առիթով Հայաստան ժամանած մշակութային գործիչներ, բարձրաստիճան հյուրեր, ինչպես նաեւ հայաստանյան մշակութային էլիտայի ներկայացուցիչներ, նաեւ՝ որոշ պաշտոնյաներ: Մեր տեղեկություններով, հրավիրյալներն սկզբում մտածել են, թե ճաշկերույթին ներկա կլինի նաեւ իտալական կինոյի ճանաչված եւ սիրված դերասանուհի, աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ 60-ամյա Օռնելլա Մուտին: Սակայն, հայտնաբերելով, որ վերջինս հուլիսի 13-ին արդեն մեկնել է Հայաստանից, հիասթափվել են: