Մարդիկ հաճախ չեն գիտակցում, որ արևահարված են

Մարդիկ հաճախ չեն գիտակցում, որ արևահարված են

Այս օրերին մեր համաքաղաքացիներից շատերը ինքնազգացողության անկում են արձանագրում, ինչը ևս շոգի հետևանք է։ Նույնը պնդում են նաև բժիշկները։ Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի բժիշկ-սրտաբան Լաուրա Սահակյանն արձանագրել է, որ վերջին մի քանի օրերին բարձրացել է դիմելիությունը սրտաբաններին։ «Մարդիկ ընդհանուր թուլությունից են բողոքում, ախորժակի անկում են նշում, գլխացավեր»։ Ըստ բժշկուհու, նման եղանակին նկատվում է ջրազրկում, որը բերում է ճնշման տատանումների։ Հաճախակի են արևահարման դեպքերը, սակայն քաղաքացիները միշտ չեն գիտակցում, որ արևահարված են։ «Եթե կա գլխապտույտ, անոթային տոնուսի անկում, գլխացավ, ընդհանուր թութլություն, ուրեմն, կարելի է ենթադրել, որ դուք արևահարված եք։ Օրվա շոգ ժամերին դրսում պետք է հնարավորինս քիչ գտնվել, կամ մնալ ստվերում, գլխարկ կրել, հեղուկներ հնարավորինս շատ օգտագործել», - խորհուրդ է տալիս բժշկուհին, սակայն սրտանոթային հիվանդություններով տառապողները չպետք է չարաշահեն հեղուկների օգտագործումը և գտնվեն բժշկի հսկողության տակ։ Ի դեպ, շոգ եղանակը կարող է նաև մարսողության խախտումների բերի։ «Շոգին միայն դյուրամարս սնունդ է անհրաժեշտ օգտագործել»։