Սահմանադրական փոփոխությունը պահանջում է կայացած քաղաքական դաշտ

Սահմանադրական փոփոխությունը պահանջում է կայացած քաղաքական դաշտ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը կարծում է, որ Սահմանադրական փոփոխությունների համար բավական բարենպաստ պայմաններ են՝ ներքին և արտաքին քաղաքականության առումով: Մարտիրոսյանի համար Սահմանադրական փոփոխությունների ամենակարևոր կետը կառավարման համակարգի փոփոխությունն է, ինչը հատուկ է ժողովրդավար պետություններին: «Խորհրդարանական հանրապետությունները լինում են ավելի ժողովրդավար, քան կիսանախագահականները ու նախագահականները: Սակայն սա մեզ համար ռիսկային փոփոխություն է, քանի որ մենք կառավարման նման փորձ չունենք»,- ասաց Մարտիրոյսանը:



Խոսելով այն տեսակետի մասին, թե Սահմանադրական բարեփոխումները պարզապես իշխանությունների վերարտադրության համար են, Մարտիրոսյանն ասաց. «Զարմանալի է, որ այն ուժերը, որոնք տասնամյակներ շարունակ ջատագովում էին խրհրդարանական կառավարումն, այժմ դեմ են արտահայտվում: Սա փոփոխություն է ապագա սերունդների համար, ոչ թե այսօրվա: Մի ռիսկն էլ այն է, որ այս համակարգը պահանջում է կայացած քաղաքական դաշտ ու կուսակցություններ, քաղաքական ավանդույթներ, որոնք մեզ մոտ այդքան էլ կայացած չեն»: