Ավետիսյանի ծեծի գործով իրավապահները մինչեւ օգոստոսի 26-ը պետք է որոշեն

Ավետիսյանի ծեծի գործով իրավապահները մինչեւ օգոստոսի 26-ը պետք է որոշեն

«Էյր Արմենիայի» տնօրեն եւ սեփականատեր Արսեն Ավետիսյանի ծեծի գործով իրավապահները մինչեւ օգոստոսի 26-ը պետք է որոշեն՝ նյութերի նախապատրաստմամբ քրեական գործ հարուցո՞ւմ են, թե՞ ոչ: Նախաքննության համար սահմանված 10-օրյա ժամկետը հենց այդ ժամանակ է ավարտվում: Մեր տեղեկություններով, դատախազությունը քննչականին մի շարք նոր հանձնարարություններ է տվել՝ ինչպես իրավապահներն են սիրում հայտարարել, «քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ապահովելու համար»: Իսկ ավելի վաղ դատախազությունը ՔԿ-ից պահանջել էր քննության նյութերը: Պահանջեն, թե չպահանջեն նյութերը, ինչպիսի հանձնարարություններ էլ տան, բոլորի համար էլ պարզ է, որ սա գործընթացի ֆորմալ կողմն է, քանի որ գործը կկարճվի կողմերի հաշտության հիմքով: