«Լուսավոր Հայաստան»․ Էդմոն Մարուքյանի կուսակցության անունը հայտնի է

«Լուսավոր Հայաստան»․ Էդմոն Մարուքյանի կուսակցության անունը հայտնի է

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք կուսակցության աշխատանքները թափով առաջ են գնում: Արդեն վերջնական որոշում կա, թե այն ինչպես է կոչվելու. բազմաթիվ քննարկվող տարբերակներից ընտրությունը կանգնել է «Լուսավոր Հայաստան» անվան վրա, թեեւ մամուլում գրվեց «Հայկական երազանք»-ի մասին: Նոր քաղաքական ուժի մասին կհայտարարվի սեպտեմբերի կեսերին, ապա այն քաղաքական հստակ օրակարգ առաջ կքաշի՝ համախմբելով գաղափարակիրներին: Ի դեպ, նախաձեռնությունն արդեն սկսել է մարզային այցելություններ կատարել եւ վերջերս եղել է Սյունիքի մարզում: