Ինչո՞ւ է նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել Լևոն Զուրաբյանին

Ինչո՞ւ է նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել Լևոն Զուրաբյանին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քիչ առաջ լրագրողներին հայտնել է, որ երեկ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զանգահարել է իրեն և առաջարկել է, որպեսզի Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ոչ իշխանական ուժերի հետ հերթական հանդիպումը սկսել Հայ ազգային կոնգրեսից՝ չորեքշաբթի օրը։ Սակայն Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ՀԱԿ-ի ընդհանուր դիրքորոշումը և պատասխանել , որ իրենց պարզ է նպատակը և չեն ցանկանում մտնել գործընթացի մեջ։