Դատական համակարգում վախենում են Արտակ Շաբոյանից
Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում վախենում են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանից, քանի որ նա «առաջինի» հետ ուղիղ կապի մեջ է: Մեր աղբյուրը պատմեց, որ դատավորներն ամեն կերպ խուսափում են միջամտել ՏՄՊՊՀ-ի կողմից կազմված ակտերի իրավաչափությանը: Խնդիրն այն է, որ երբ դատավորները վերացնում են Արտակ Շաբոյանի՝ որեւէ տնտեսվարողին նշանակած տուգանք, վերջինս գնում է Սերժ Սարգսյանի մոտ եւ սկսում բողոքել, թե դատավորները գումար են վերցրել, ակտս վերացրել, իսկ ես ամեն ինչ անում եմ, որ բյուջե փող բերեմ: Ասում են՝ անգամ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է «քաշվում» Շաբոյանից: Այժմ կարծես դատավորները փորձում են մի քիչ ըմբոստանալ եւ ՏՄՊՊՀ-ի դեմ որոշումներ կայացնել, սակայն վերջին քայլն անելուց առաջ փորձում են ճշտել Բաղրամյան 26-ի «դաբրոն»:
Կարծիքներ