Խորհրդարանը նույնպես կմերժի

Խորհրդարանը նույնպես կմերժի

Կառավարության բացասական եզրակացությանն արժանացած օրենքի նախագիծը, հավանաբար, կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ուրբաթ օրվա նիստում եւ, ամենայն հավանականությամբ, կարժանանա նույն ճակատագրին:



Նախագծի հեղինակն անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է։ Նա առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքում եւ քրեականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը:



Մարուքյանը, հիշեցնենք, որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու անհրաժեշտության մասին Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությունից հետո, ով ասում էր, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ:



Մինչ օրենսդրական նախաձեռնությունը, պատգամավորը դիմել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պահանջելով Նիկողոսյանից ետ վերցնել Ազգային ժողովի շնորհած բարձրագույն պարգեւը՝ ԱԺ պատվո մեդալը: Մարուքյանի այս առաջարկությունը նույնպես մերժվել էր: