Սեպտեմբերի 18-ին Աժ-ն արտահերթ նիստ կանի

Սեպտեմբերի 18-ին Աժ-ն արտահերթ նիստ կանի

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի նախաձեռնած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը (քննարկման շարունակություն):