Սաթիկը մանրից լավ ‹‹Ռէվոլուցիա›› է անում…››

Սաթիկը մանրից լավ  ‹‹Ռէվոլուցիա›› է անում…››

Հետո էլ Մարգոն ասում է. «Ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը»: Այսինքն ‹‹նշմար է տալիս››, որ նախագահի թեկնածու չկա:



‹‹Ռէվոլուցիա›› ‹հաղորդման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը համարյա հաստատեց Մարգոյի ասածը՝ իրոք որ ոչ մի կուսակցության մեջ նախագահի թեկնածու չկա, բացի ՀՅԴ-ից.



‹‹Մենք այն կուսակցությունն ենք, որ առնվազն ութ հոգի ունենք, որ կարող է նախագահ լինել: Նրանցից ոչ ոք նման հնարավորություն չունի: Իրենք կառույց չունեն, հեռանկար չունեն Հայաստանի համար, իրենք իրենց թեկնածուն են միայն ուզում, որ նախագահ դառնա…››:



Պատկերացնու՞մ եք այս պարագայում ինչ կասեր Մարգոն. ‹‹Ի՜, ութ նախագահի թեկնածուով մի հատ նախագահ չեք կարողանում դառնալ, ձեր ութը՝ մեր մեկն է, որ կա ու հավերժ կլինի››:



Սաթիկը մանրից լավ ‹‹Ռէվոլուցիա›› է անում…



Հասմիկ Բաբաջանյան