Պենտագոնում տեղեկություններ ունեն Սիրիայում ռուսաստանյան անօդաչուների հայտնվելու մասին

Պենտագոնում տեղեկություններ ունեն Սիրիայում ռուսաստանյան անօդաչուների հայտնվելու մասին

Պենտագոնը հաղորդել է Սիրիայում ռուսաստանյան անօդաչուների հայտնվելու մասին: Այդ մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն:
Պենտագոնի աղբյուրը անանուն մնալու պայմաններով պատմել է, որ ԱՄՆ-ն ունի տեղեկություններ այն մասին, թե իբր ռուսաստանյան դրոնները սկսել են հետախուզական թռիչքներ իրականացնել Սիրիայի տարածքի վրայով: Օպերացիաներին մասնակցող անօդաչուների քանակը աղբյուրը դժվարացել է ննշել: Պենտագոնի պաշտոնական անձիք հրաժարվել են մեկնաբանել այդ տվյալները:



Սեպտեմբերի 21-ին իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են Իսրայելի ՌՕՈՒ գլխավոր շտաբում կոորդինացիոն կենտրոնի ստեղծման մասին, որը պետք է ապահովի Սիրիայում գործող Ռուսաստանի ՌՊՈՒ խմբավորման հետ համագործակցությունը:
Դրանից չորս օր առաջ` սեպտեմբերի 17-ին Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը հայտարարել էր, որ Դամասկոսը կարող է անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի ԶՈՒ-ին խնդրել մասնակցել ահաբեկչության դեմ համատեղ պայքարին: Կրեմլում խոստացել են քննարկել այդ խնդրանքը, եթե այն տեղ հասնի: