Մեծ Բրիտանիան ու Իսպանիան նորից Ջիբրալթարի շուրջ տարաձայնություններ ունեն

Մեծ Բրիտանիան ու Իսպանիան նորից Ջիբրալթարի շուրջ տարաձայնություններ ունեն

Մեծ Բրիտանիայի իշխանություններն Իսպանիային մեղադրել են նրա նավերի կողմից Ջիբրալթարի նեղուցի շրջանում իր տարածքային ջրեր բազմիցս ներխուժելու մեջ, ինչը հանդիսանում է Միացյալ Թագավորության ինքնիշխանության խախտում: Այդ մասին հաղորդում է « ria.ru»-ն` հղում անելով «Sky News» հեռուստաալիքին:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Հյուգո Սվայրը հայտարարել է, որ տվյալ միջադեպն արտահերթ կարգով քննարկվելու է Իսպանիայի իշխանությունների հետ. «Միջազգային օրենքների տեսանկյունից կատարելապես անընդունելի է մեր տարածքային ջրեր ներխուժելը՝ առանց նախնական համաձայնության:
Տվյալ միջադեպը ԵՄ-ի անդամ այլ երկրի կողմից Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության խախտում է, և մենք անմիջապես այդ հարցը քննարկելու ենք Իսպանիայի կառավարության հետ», - ասել է Սվայրը: