Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցությունը նոր ուղիներ է գտնում «Իսլամական պետության» դեմ պայքարի համար

Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցությունը նոր ուղիներ է գտնում «Իսլամական պետության» դեմ պայքարի համար

Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրները հիմնել են անվտանգության ապահովման միասնական կառույց: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:
Փաստացի, նոր կառույցը պետք է նպաստի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն: Կառույցի ստեղծման գաղափարի մասին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում գտնվող խորհրդի շտաբ-բնակարանում հայտարարել է տարածաշրջանային այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդել Լաթիֆ ազ-Զայանին:
Նրա խոսքերով՝ նոր կառույցը կատարելու է խորհրդի անդամ յուրաքանչյուր երկրի անվտանգության օրգանների ու ծառայությունների հետ համագործակցության առաջադրանքները, ինչպես նաև համագործակցելու է աշխարհի բոլոր անկյուններում նման կառույցների հետ, ամեն տիպի հանցանքները կանխելու համար:
Նորաստեղծ կառույցի շտաբ-բնակարանը գտնվելու է Աբու Դաբիում: Նման քայլի անհրաժեշտությունը կապված է տարածաշրջանում ահաբեկչական նոր սպառնալիքին դիմակայելու հետ, որի տակ հասկացվում է «Իսլամական պետություն» խմբավորումը: