ԱՄՆ բարձրաստիճան զինվորականները դիտարկում են Իրաքում ցամաքային օպերացիաների անցկացման հնարավորությունը

ԱՄՆ բարձրաստիճան զինվորականները դիտարկում են Իրաքում ցամաքային օպերացիաների անցկացման հնարավորությունը

ԱՄՆ Զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պաշտոնաթող պետ, բանակի գեներալ Ռեյ Օդիերնոն չի բացառել, որ ապագայում կպահանջվի Իրաք ուղարկել ցամաքային զորքեր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։ Այդ մասին տեղեկացնում է «ria.ru»-ն:
Ամերիկացի գեներալի խոսքով՝ դա կարող է պահանջվել, եթե առաջիկա ամիսներին չհաջողվի առաջընթացի հասնել «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Ներկայում Իրաքում կա ամերիկացի մոտ 3000 զինծառայող, սակայն նրանք ռազմական խորհրդատուներ են:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ում համար իրաքյան պատերազմի ավարտը եղել է հիմնական նախընտրական խոստումը, բազմիցս հայտարարել է, որ Իրաք ցամաքային զորքեր չեն ուղարկվի: