Ո՞րն է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի գլխավոր դրդապատճառը` ըստ Չեխիայի նախագահի

Ո՞րն է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի գլխավոր դրդապատճառը` ըստ Չեխիայի նախագահի

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ դեպի Եվրոպա անօրինական ներգաղթյալների ներկայիս հոսքի մեղավորը ԱՄՆ-ը և այն եվրոպական երկրներն են, որոնք մասնակցել են Իրաքում, Լիբիայում և Սիրիայում անհեթեթ ռազմական օպերացիաների իրականացմանը: Այդ մասին տեղեկացնում է «vz.ru»-ն:



«Ներկայիս էմիգրացիոն ալիքը ծագել է Իրաք ներխուժելու խելահեղ գաղափարի պատճառով, որտեղ իբրև թե պետք է գտնվեր զանգվածային ոչնչացման զենք, և արդյունքում ոչ մի բան չհայտնաբերվեց: Էմիգրացիոն ալիքն առաջացել է նաև Լիբիայում, այնուհետև՝ Սիրիայում կարգուկանոն հաստատելու խելահեղ գաղափարի պատճառով»,- ասել է Չեխիայի նախագահը:



Զեմանի կարծիքով` նման գործողությունների արդյունքում այդ երկրների տարածքում ձևավորվեցին ահաբեկչական ռեժիմներ, որոնց գործողությունների արդյունքում էլ սկսվեց անօրինական ներգաղթյալների հոսքը դեպի բաղձալի ու ապահով Եվրոպայի ափեր: