Ի՞նչ են քննարկել Ժառանգության վարչության նիստում

Ի՞նչ են քննարկել Ժառանգության վարչության նիստում

Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, որին մասնակցել է նաեւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այս նիստը հետաքրքրական էր այն առումով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ լրագրողներին խոստացել էր, որ նախկին կուսակցական Ռուբիկ Հակոբյանի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն այսօր՝ վարչության նիստից հետո։ Սակայն կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը մեզ փոխանցեց, որ ո՛չ Ռուբիկ Հակոբյանի, ո՛չ էլ մեկ այլ անձի հետ կապված վարչության նիստում քննարկում չի եղել․ ««Ժառանգությունում» այս պահին մի խնդիր է հարուցված, թե ինչպես կասեցնել իշխանությունների կողմից նախաձեռնված հակաժողովրդկան սահմանադրական փոփոխությունները»։ Նիստին մասնակցել են նաեւ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը։