ՕԵԿ-ը «ոչ» կասի, եթե․․․

ՕԵԿ-ը «ոչ» կասի, եթե․․․

Սահմանադրության նախագծի վերաբերյալ ՕԵԿ դիրքորոշումը դեռեւս անհայտ է, նույնիսկ ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ «այո» է ասելու, մինչդեռ ՕԵԿ-ում երեկ վերջնական տեսքի էին բերում իրենց 40-ից ավելի առաջարկները, որոնք ներկայացնելու են սահմանադրական հանձնաժողովին: Խորհրդարանում նախագծի քննության ավարտից հետո խմբակցությունները պետք է վերջնական ամփոփեն իրենց առաջարկները եւ կրկին հանդիպեն բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ մեր լրագրողի հարցին պատասխանել է, որ իրենց կոնցեպտուալ առաջարկներից անգամ եթե մեկն անընդունելի լինի հանձնաժողովի կողմից, ՕԵԿ-ը «ոչ» կասի: