ՆԱՏՕ-ում գտնում են, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարացման անհրաժեշտություն կա

ՆԱՏՕ-ում գտնում են, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարացման անհրաժեշտություն կա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ անհրաժեշտություն կա խոսելու Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարացման մասին: Այդ մասին հաղորդում է «ria.ru»-ն:
«Մենք բոլորս անհանգստացած ենք Ուկրաինայի արևելքում տիրող ագրեսիայով: Մենք պետք է խոսենք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարացման մասին»,- մեջբերում է նրա խոսքերը Ուկրաինայի խորհրդարանի մամլո ծառայությունը:
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, նրա ընտրությունը` ուր և ինչ ուղղությամբ էլ գնա, յուրաքանչյուր երկրի իրավունքն է: Մենք աջակցում ենք Մինսկի պայմանավորվածությունների՝ առանց պայմանների կատարմանը»,- ավելացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: