Միայն թե կոծկեն խայտառակությունը

Միայն թե կոծկեն խայտառակությունը

Աֆղանստանի Քունդուզի նայանգապետ Խամդուլլա Դանիշին հայտարարել է, որ ԱՄՆ ՌՕՈւ-ի թիրախ դարձած հիվանդանոցը թալիբները օգտագործել են որպես բազա՝ զինյալ ջոկատների համար, հայտնում է The Washington Post-ը:



Դանիշիի խոսքով՝ մինչև ԱՄՆ օդուժի կողմից հարձակման ենթարկվելը, զինյալները ակտիվ կրակ են վարել հիվանդանոցի տարածքից:



Իր հերթին՝ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության (հիվանդանոցը պատկանում է այս կազմակերպությանը) ներկայացուցիչը հայտարարել է, որ ռմբակոծության պահին հիվանդանոցում զինյալներ չեն եղել: Կազմակերպության Twitter-ի էջում էլ ճշըվել էր, որ զոհվել է ընդհանուր առմամբ 22 մարդ (12 բժիշկ և 10 հիվանդ): 



Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էր ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին և տուժածներին: