Հնդկաստանում 4 տարեկան երեխայի են զոհաբերել աստծուն

Հնդկաստանում 4 տարեկան երեխայի են զոհաբերել աստծուն

Հնդկաստանում մարդկային զոհաբերության ծես է անցկավել: The Independent-ն ահազանգում է, որ հնդկական ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհաբերվել է 4-ամյա տղա երեխա:



Ըստ աղբյուրի` երեխային առևանգել է 35-ամյա մի տղամարդ և գլխատել Հնդկաստանի հարավի գյուղերից մեկում` Անդհրա Պրադեշ նահանգում: Տիրումալա Ռաո անունով տղամարդը երեխային առևանգել է մանկապարտեզի ճանապարհին: Երեխայի գլուխը կտրելուց առաջ «հավատացյալը» նախ խեղդամահ է արել նրան:



Տեղի գյուղացիները այս միջադեպից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել Ռաոյի հետ: Նրա վրա կերոսին են լցրել ու վառել: Սակայն գյուղի «մեծամեծերը» փրել են նրան` մարմնի 40 տոկոս այրվածքներով:



Հայտնի է, որ երեխան զոհ է մատուցվել Կալի հինդուիստական աստվածուհուն` «աստվածային ուժեր» ստանալու դիմաց: