Հունաստանի խորհրդարանը «դաբրո տվեց» Ցիպրասին

Հունաստանի խորհրդարանը «դաբրո տվեց» Ցիպրասին

Հունաստանի նոր ընտրված խորհրդարանը վստահություն հայտնեց Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը: Հոկտեմբերի 8-ին կայացած քվեարկության ժամանակ իրենց հավանությունն արտահայտեցին 300 պատգամավորից 155-ը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն: 



Ցիպրասին վստահություն հայտնեցին միայն այն կուսակցությունները, որոնք մտնում են կառավարության կազմի մեջ, այսինքն՝ ՍԻՐԻԶԱ-ն և «Անկախ հույները»:
Այժմ նախարարների կաբինետը իրավունք ունի սկսել աշխատանքները, քանի որ դրանից առաջ նրան պետք էր ստանալ խորհրդարանի մեծամասնության հավանությունը՝ իր օրենսդրական գործունեությունն իրականացնելու համար:
Խորհրդարանում դեբատների ընթացքում, քվեարկությունից անմիջապես առաջ Ցիպրասը հավաստիացրեց, որ կառավարությունը մտադիր է կատարել վարկատուների հետ կնքած բոլոր համաձայնագրերի պայմանները:
Նա նաև խոստացավ լուծել բանկերի վերակապիտալիզացիայի հարցն ու աստիճանաբար «վերականգնել Հունաստանը»: