Արտակարգ վայրէջք Թեհրանի օդանավակայանում. թռիչքից անմիջապես հետո պոկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը

Արտակարգ վայրէջք Թեհրանի օդանավակայանում. թռիչքից անմիջապես հետո պոկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական Mahan Air մասնավոր ավիաընկերության օդանավերից մեկը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից թռչելուց հետո հարկադիր վայրէջք է կատարել շարժիչներից մեկը կորցնելուց հետո:



Օդաչուն խնդրել է արտակարգ վայրէջք, և բարեհաջող վայրէջք է կատարել։ Boeing 747 ինքնաթիռում գտնվել է 300 մարդ։ Ինքնանթիռն Իրանի մայրաքաղաքից մեկնում էր երկրի հարավում գտնվող Բանդար Աբասի նավահանգիստ։



Չորս շարժիչներից մեկի ընկնելը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։ Ինքնաթիռից պոկված շարժիչը հայտնաբերել են օդանավակայանից ոչ հեռու։