Անցորդներն աղբի տոպրակի մեջ նորածնի են հայտնաբերել

Անցորդներն աղբի տոպրակի մեջ նորածնի են հայտնաբերել

Օրերս համացանցում տարածվել է ցնցող տեսանյութ, որը պատմում է փողոցում` աղբի համար նախատեսված սև տոպրակի մեջ լքված նորածնի մասին։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մայթին դրված փոքրիկին հայտնաբերել են 2 անցորդներ, որոնք տոպրակը բացելուց հետո տեսել են, որ նորածնի պորտալարն ու ընկերքը հեռացված չեն։ Բարեբախտաբար, փոքրիկը ողջ է եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ սարսափելի միջադեպը տեղի է ունեցել Ֆիլիպիններում։