«Մտածողն» ու սուրճը

«Մտածողն» ու սուրճը

Տեսնես ինչպե՞ս կարձագանքեր Ռոդենը՝ տեսնելով «Մտածողի» այս տարբերակը…



Իր աենահայտնի քանդակի վրա վարպետն աշխատել է երկու տարի՝ 1880-1882 թվականներին: Բնորդը ֆրանսիացի Ժան Բոնն էր: Նա բռնցքամարտիկ էր, ուներ կատարյալ մարմին եւ ուժեղ մկաններ: Հետաքրքիր է՝ մարզումներից առաջ նա սուրճ խմո՞ւմ էր... Քանզի ապացուցված է, որ սուրճն արյան մեջ բարձրացնում է էնդորֆինի մակարդակը, ինչն էլ առույգացնում է և մեծացնում մարզվելու արդյունավետությունը:



Կարծում ենք՝ այս փոփոխությունը դժվար թե զայրացներ ֆրանսիացի քանդակագործին: Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ սուրճը բարելավում է մտավոր կարողությունը և դժվարին խնդիրներ լուծելու հմտությունները, ապա քանդակին բաժակը բնավ չի խանգարում, անգամ լրացնում է այն:



Բարի լույս բոլորին, շարունակեք վայելել առավոտյան սուրճը «Հրապարակի» հետ: Փայլուն մտքերով ու գաղափարներով լի շաբաթ ենք մաղթում ձեզ: