Քուրդ աշխարհազորայինները սկսել են Սինջան քաղաքը «Իսլամական պետություն»-ից ազատելու օպերացիան

Քուրդ աշխարհազորայինները սկսել են Սինջան քաղաքը «Իսլամական պետություն»-ից ազատելու օպերացիան

Նոյեմբերի 12-ին քուրդ աշխարհազորային ուժերը՝ ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ սկսել են իրաքյան Սինջան քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատելու օպերացիան: Այդ մասին հաղորդում է «lenta.ru» -ն` հղում անելով CNN-ին:



Հաղորդվում է, որ քրդական պեշմերգա աշխարհազորայիններին արդեն հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել քաղաքի մերձակայքի գյուղերը:
Աշխարհազորայինի 7,5 հազար զինվոր կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ քաղաքին հարվածներ են հասցրել երեք գլխավոր ուղղություններով:



«Երբ նրանք արդեն քաղաք մտնեն, առաջխաղացումը շատ դանդաղ կլինի: Նրանք ստիպված են լինելու մաքրել տուն՝ տան հետևից, փողոց՝ փողոցի հետևից» - CNN հեռուստաընկերությանը հայտարարել է Իրաքյան քրդստանի անվտանգության Խորհրդի համաղեկավար, պաշտոնանակ գեներալ Ռիք Ֆրանկոնը:
Խորհրդի տվյալներով, քաղաքում կա մոտ 600 իսլամիստ գրոհային, ովքեր պատրաստ են մեռնելու: