Գերմանիան կերկարաձգի իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում ևս մեկ տարով

Գերմանիան կերկարաձգի իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում ևս մեկ տարով

Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ երկրի զինված ուժերի (բունդեսվերի) ստորաբաժանումները կարող են Աֆղանստանում մնալ նախնական պլանավորվածից մեկ տարի ավելի: Այս մասին հաղորդում է «Korrespondent.net»-ը՝ հղում անելով գերմանական «Spiegel» պարբերականին:



Գերմանիայի իշխանության ներկայացուցիչները համաձայնվել են, որ Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում բունդեսվերի առաքելությունը երկարացվի առնվազն մինչև հաջորդ տարվա վերջ:



Հաղորդվում է, որ բունդեսվերի ստորաբաժանումները կշարունակեն աջակցել երկրի հյուսիսում տեղակայված աղֆանական անվտանգության ուժերին: Սկզբնական պլանի համաձայն` գերմանացի զինվորականները պետք է լքեին Աֆղանստանի հյուսիսը 2016 թվականի սկզբին:



Գերմանիայի իշխանությունների սույն որոշումը կապված է տարածաշրջանում վտանգավոր իրադրության պահպանման հետ: Սեպտեմբերի վերջին «Թալիբան» արմատական խմբավորման զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ քաղաքը, որը խաղաղ ժամանակ ունեցել է մոտ 300 հազար բնակիչ: Բունդեսվերի զինվորականների խնդիրը կլինի աֆղանական ուժերի աշխատակիցների հրահանգավորումը: