Սիրիայի ընդդիմությունը կոչ է անում նոր Սահմանադրությունում հաշվի առնել ինքնավարությունների տրամադրման հնարավորությունը

Սիրիայի ընդդիմությունը կոչ է անում նոր Սահմանադրությունում հաշվի առնել ինքնավարությունների տրամադրման հնարավորությունը

Սիրիայի ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների ու ազատագրման ճակատի» ղեկավարության անդամ Կադրի Ջամիլը լրագրողների հետ հանդիպմանը այն կարծիքն է հայտնել, թե Սիրիայի Սահմանադրությունը պետք է փոխվի՝ ժամանակի պահանջներին համապատասխան, այդ թվում հաշվի առնի որոշակի ինքնավարությունների տրամադրման հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru» -ն:



«Սիրիայում իրավիճակը զարգանում է, փոխվում, Սահմանադրությունում անհրաժեշտ են կատարել փոփոխություններ, որոնց նպատակը քաղաքական ինստիտուտների ստեղծումն է՝ ժամանակի պահանջերին համապատասխան», - ասել է Ջամիլը:
Հիշեցնենք, որ Սիրիայի գործող Սահմանադրությունն ընդունվել է 2012-ի փետրվարին՝ հանրաքվեի արդյունքներով։