Ռուսաստանը «գլոբալ ահաբեկչության խթանիչն» է. Յացենյուկ

Ռուսաստանը «գլոբալ ահաբեկչության խթանիչն» է. Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը խոսելով ներկայիս ահաբեկչության ծավալների մասին, Ռուսաստանին մեղադրել է «գլոբալ ահաբեկչությունը խթանելու» մեջ: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



«Չեմ կասկածում, որ միջուկային զենքից հրաժարված պետության անվտանգության երաշխիքներ խախտելը, Ղրիմի բռնազավթումը, Դոնբասի օկուպացիան, ինչպես նաև բոլոր այն ուժային սպառնալիքները, որոնք անում է Կրեմլը, դարձան խթանիչ գլոբալ ահաբեկչության համար», - հայտարարել է Յացենյուկը, միևնույն ժամանակ նշելով, որ Ուկրաինան 2014 –ին բախվել է «ռուսաստանյան իմպերիալիզմի և ահաբեկչության հետ»: