Այսօր Օլանդը սկսում է կառուցել «հզոր և միասնական» հակաահաբեկչական կոալիցիա. «The Wall Street Journal»

Այսօր Օլանդը սկսում է կառուցել «հզոր և միասնական» հակաահաբեկչական կոալիցիա. «The Wall Street Journal»

Նոյեմբերի 23-ից ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ձեռնամուխ է լինում դիվանագիտական հանդիպումների շարքին, որոնք ուղղված են լինելու «Իսլամական պետության» գրոհայինների դեմ կոալիցիայի ստեղծմանը: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «The Wall Street Journal»-ում զետեղված հրապարակմանը:
Ամերիկյան պարբերականը նշում է,որ «դիվանագիտական ցատկը» կսկսվի նույն օրը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ունեցած նախաճաշով, ինչից հետո կլինեն բանակցությունները ամերիկյան և ռուսաստանյան ղեկավարների հետ՝ համապատասխանաբար Վաշինգտոնում և Մոսկվայում, իսկ կավարտվի այս գործընթացը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Պեկինում հանդիպմամբ:
Պարբերականը գրում է, որ Փարիզում տեղի ունեցածահաբեկչությունները Օլանդին վերածեցին միջազգային ռազմական կոորդինատորի: Սակայն Ֆրանսիայի պաշտոնական անձինք վստահ են, որ իսլամիստների դեմ հաղթանակի համար անհրաժեշտ է գլոբալ դաշինք: