Թե ինչպես են դպրոցների տնօրեններն ու դասատուները մի քանի օրով երազում գյուղապետ դառնալ

Թե ինչպես են դպրոցների տնօրեններն ու դասատուները մի քանի օրով երազում գյուղապետ դառնալ

Դեկտեմբերի 6-ին հանրապետության մարզերի մի շարք համաjնքներում սահմանադրական փոփոխություններինց զատ, մեր համաքաղաքացիները պարտավոր են լինելու նաև համայնքի ղեկավարի ընտրություն կատարել: «Երկու դաժանություն մեկում» տեղի կունենա Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք և Արագածոտն մարզերում:



Սյունիքի մարզում «անողոք» պայքար է տեղի ունենալու հանրապետականների և «հանրապետականների» միջև, Աշոտավան համայնքում պայքարելու են համայնքի ղեկավար Բեգլարյան Վոլոդյան և դպրոցի տնօրեն Հարություն Հարությունյանը, երկուսն էլ ՀՀԿ-ական: Վաղատուր գյուղում նույնպես մասնակցելու է դպրոցի տնօրեն՝ անկուսակցական Արշակ Դանիելյանը և ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Չափնի համայնքում «կռիվ են տալու» համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Թումանյան Նորայրը և անկուսակցական Անահիտ Հարությունյանը՝ միակ կին թեկնածուն:



Մեր երկրում կազմակերպվող ընտրություններում ձևավորված զավեշտալի «ավանդույթները» շարունակում ենք պահպանողական եղանակով փոխանցել սերնդեսերունդ: «Յանիմ դեմոկրատիայի» օրենքներին հետևում են Արմավիր մարզի Արշալույս համայնքում: Համայնքի ղեկավար Գրիգորյան Զարզանդի աջ թևը, օգնականը՝ Սիմոնյան Կարենը, մի օր արթնացավ և որոշեց պայքարել գյուղապետի պաշտոնի համար, սակայն հետո քնեց և որոշեց հետ վերցնել իր փաստաթղթերը:



Ինչպես հասկանում ենք, մարզերի դպրոցի աշխատողները սկսել են խիստ հետաքրքրվել «մենեջմենթի» աշխատանքով: Գեղարքունիք մարզի Արեգունի համայնքի միջնակարգ դպրոցի դասատու Արամ Հովհաննիսյանն էր որոշել ոտք ձգել համայնքի ղեկավարի հետ, բայց էլի մի քանի օր անց փոշմանել է և ինքնաբացարկ ներկայացրել: Շիրակի մարզ Գառնառիճ համայնքի միջնակարգ դպրոցի զինղեկն էլ էր մի քանի օրով դարձել թեկնածու, ապա ինքնաբացարկ հայտնել: Շիրակի Նահապետավանում էլ ոչ այս կողմ, ոչ այն կողմ մշակույթի տան աշխատակիցն է ընկել երազանքների գիրկը, ապա հետ վերցրել փաստաթղթերը: