Իշխանությունը նմանվում է մեծ երախ մտնելուց առաջ գազար ուտող նապաստակի…

Իշխանությունը նմանվում է մեծ երախ մտնելուց առաջ գազար ուտող նապաստակի…

Որևէ մեկին հարկ չկա ներկայացնել աշխարհա- քաղաքական այն իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք: Հույս փայփայել, թե Հայաստանը կարող է շրջանցել այս իրավիճակը, ուղղակի մանկամտություն է:



Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ և դիմակայելու համար ազգային լիակատար միասնություն և պետականության ամրապնդում է պահանջում։



Իսկ ի՞նչ է անում մեր իշխանությունը:



Նոր Սահմանադրություն է մտցնում:



Հանրությանը բաժանում է մի քանի ճակատների:



…Եվ գիտե՞ք ինչ քարոզիչների միջոցով: Առաջին նախագահի բնութագրումը.



«Նրանք չունեն իրենց հավաստիացումների արժանահավատությունն ապացուցելու եւ ժողովրդին համոզելու որևէ բանական փաստարկ, բացի «ազնիվ խոսք, հորս արև, մեռնեմ թե սուտ եմ ասում» տիպի մանկական թոթովանքներից։»:



Ժողովրդի վիճակն անասելի ծանր է: Ոչ միայն նյութապես, ոչ միայն հացիվ, այլ առաջին հերթին նրա ողջ հույսերը, հավատը, լավ բան ակնկալելու ռեսուրսները սպառվել են: Գործող իշխանությունից ոչ մի սպասելիք չունեն:



Մեկին էլ «երեսի ջրով չեն թողել, որ հավատա ժողովուրդը»: Միևնույն ապականված գործչին հազար անգամ օգտագործում են, այն սկզբունքով, որ մարդիկ կմտածեն՝ երևի այս անգամ խելքի է եկել:



Այստեղ են ասում՝ մեր հալ, ձեր հավես:



Հին Սահմանադրություն հանել- փոխելու տեղ, ավելի լա՞վ չէր լինի առաջիկա մարտահրավերներին դիմակայելու ծրագիր մշակեիք: Ժողովրդին պառակտելու փոխարեն ավելի լավ չէր լինի՞ ձեր շուրջը համախմբեիք ու ազգովի դիմակայեիք գալիք օրհասներին:



Իշխանությունը նմանվում է մեծ երախ մտնելուց առաջ գազար ուտող նապաստակի…



Մտածելու բան չկա՞… Թե՞ Սահմանադրություն կրծելով շրջանցելու եք գալիք մարտահրավերները:



Մեծ երախի շեմին գազար ուտե՞լն էր պակասում…



Հասմիկ Բաբաջանյան