Աբաշիձեն ու Կարասինը հեռախոսազրույց են ունեցել

Աբաշիձեն ու Կարասինը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ռուս-վրացական հարաբերությունները՝ նոր զարգացումների ֆոնի ներքո: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Georgia Online-ին:



Իրենց հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Պրահայում վերջին անգամ՝ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած իրենց երկկողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերությունների մի շարք այլ գործնական հարցեր։