Դեռ ակտիվ չեմ, բայց ակտիվանալու եմ

Դեռ ակտիվ չեմ, բայց ակտիվանալու եմ

Ասում են` Ձեզ էլ պառլամենտ չեն թողնելու ոտք դնեք` եկող ընտրություններին, սադրեցինք Մհեր Սեդրակյանին։ «Յանի ես էլ գժվում եմ, էլի»: Ասում են` վերջերս առողջական խնդիրներ ունեք, չեք մասնակցում քարոզարշավին, համ էլ ասում են՝ նեղացած եք, որ Ձեր նման «տղերքին» չեն ընդգրկել քարոզարշավում: «Առողջականս շատ լավ է. դեռ ակտիվ չեմ, բայց ակտիվանալու եմ»: Մի տեսակ անհավես եք։ Ձեր որդու գործե՞րն ինչպես են. հրեն, Հովիկ Աբրահամյանն ուզում է իր տղային Երեւանի քաղաքապետ դարձնի, իսկ Ձեր տղան ընդամենը ավագանի է: «Ինչ ուզում են, թող անեն»: Իյա` Ձեր տղան ումի՞ց է պակաս։ Հա, ի դեպ, էդպես էլ լավ չհասկացանք` եկե՞լ է Պզոն Հայաստան, հանդիպե՞լ է Ձեզ։ Ի դեպ, իր ոտքին շղթա, չէ՞, կա գցած, որ ուր որ գնա, ՖԲՌ-ն իմանա. ո՞նց էր եկել։ «Ես ո՜չ մի բան չգիտեմ, չեմ խոսում»։ Ասում են` իշխանություններն են հրահանգել բոլորիդ չխոսել հանրաքվեի ընթացքում, որ «պրապուսկատներ» չանեք: «Չե՜մ խոսում»: