Օլանդը ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքը շարունակում է բարձր գնահատել

Օլանդը ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքը շարունակում է բարձր գնահատել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքը դեռ բարձր է, անվտանգության միջոցառումները՝ խստացված։ Այս մասին նա հայտնել է Charlie Hebdo թերթի դեմ տեղի ունեցած ահաբեկչական գործողության տարելիցի առթիվ:



«Մենք գործ ունենք լավ պատրաստված զինյալների հետ, որոնք պատրաստ են սպանել: Նրանց գործողությունները համակարգվում են արտերկրում, նրանց պատրաստմամբ զբաղվում է Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետությունը»,-ասել է նա։



Ֆրանսիայում այսօր հիշում են Փարիզում Charlie Hebdo-ի դեմ իրականացված ահաբեկչության զոհերին: Օլանդը խոստացել է մինչ փետրվար, երբ ավարտվում է 2015 թվականի նոյեմբերին սահմանված արտակարգ դրության ժամկետը, վերանայել օրինագիծը, որը նախատեսում է Ֆրանսիայում անվտանգության միջոցառումների խստացում: