Տոներից առաջ է տեսել Վահան Շիրխանյանին

Տոներից առաջ է տեսել Վահան Շիրխանյանին

Դեկտեմբերի 19-ից անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն իր պաշտպանյալին տեսակցել է Ամանորի տոներից առաջ: Ըստ նրա՝ Շիրխանյանի առողջական վիճակն այն ժամանակ բավարար էր, նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Թեեւ պաշտպանական կողմը չի դիմել ՔԿՀ-ին Վահան Շիրխանյանին բուժօգնություն ցուցաբերելու համար, սակայն իրենք համապատասխան բուժսարքավորումներ են տրամադրել նախկին փոխնախարարին:
Շիրխանյանը շարունակում է չընդունել իր մեղքը:
Այս մասին hraparak.am-ին հայտնեց Ստեփան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանին ձերբակալել են անցյալ տարի, դեկտեմբերի 19-ին, Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելում կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու կասկածանքով, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ ընտրեց երկամսյա կալանքը որպես խափանման միջոց:



Թագուհի Հակոբյան