Առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների

Առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների

Ընդդեմ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների՝ առցանց ստորագրահավաք է կազմակերպվել:

Նշենք, որ հունվարին Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում երկու հակահայկական զեկույց կա: Առաջինը՝ ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովն ընդունել էր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից» զեկույցը, և երկրորդ՝  ընդունվել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: