Շիրակի մարզպետի ՀՅԴ-ի թեկնածուն հայտնի է

Շիրակի մարզպետի ՀՅԴ-ի թեկնածուն հայտնի է

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու շուրջ տարվող բանակցությունները նաեւ վերաբերում են Շիրակի մարզպետի պաշտոնին: Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի պաշտոնում ներկայացրել է Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը, որը ծնունդով Արթիկ քաղաքից է, կարճ ժամանակ՝ 2002թ. հունիսի 2-ից մինչեւ 2003թ. մայիսի 25-ը, եղել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ, 2003թ. ՀՅԴ քվոտայով նշանակվել է բնապահպանության փոխնախարար, իսկ 2009թ., երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, Մաթիլյանը հրաժեշտ տվեց այդ պաշտոնին։ Անցյալ տարի Հակոբ Մաթիլյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ, որտեղ եւ աշխատում է մինչ օրս։