Թալինի գործող քաղաքապետն առայժմ մրցակից չունի

Թալինի գործող քաղաքապետն առայժմ մրցակից չունի

Ապրիլի 17-ին տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին իր փաստաթղթերն է ներկայացրել Թալինի գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:



Արամյանի մրցակիցները դեռ հայտնի չեն, քանի որ այլ ռաջադրումներ չկան:



Առաջադրումներից մոտ մեկ ամիս առաջ քաղաքում տեղեկություններ էին տարածվել, որ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանի դեմ առաջադրվելու մտադրություն ունի նախկին քաղաքապետի կինը՝ մասնագիտությամբ բժշկուհի, Թալինի ավագանու անդամ Թամարա Գեւորգյանը: