Դժգոհները նույնիսկ ՀՀԿ-ում են դժգոհ

Դժգոհները նույնիսկ ՀՀԿ-ում են դժգոհ

ՀՀԿ-ում ԸՕ նախագծի հետ կապված եւս դժգոհություններ կան, որոնք արտահայտվել են անցած շաբաթ խմբակցությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ։ Ամենախնդրահարույցը ռեյտինգային քվեարկության հետ է կապված։ Ռեյտինգայինի հավակնորդներն առաջարկել են տեսախցիկներ տեղադրել քվեների հաշվարկի ընթացքում, որպեսզի թեկնածուներն ուղիղ հետեւեն հաշվարկին եւ արձանագրեն իրենց ձայները, ինչը դժվար թե հավանության արժանանա։ Խնդիրն այն է, որ կուսակցության վստահված անձը կամ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը կարող է անուշադրության մատնել, թե քվեաթերթիկի հետեւում որ թեկնածուի օգտին է ձայն տվել ընտրողը։ Կարեւորվելու են կուսակցությանը տրված ձայները։ Իսկ կուսակցությունները տեղամասերում միայն 1 վստահված անձ են ունենալու։ Ցուցակում 5-23 թեկնածու է լինելու, հետեւաբար, վերահսկողության հարցը լուրջ է։