Նիկոլ Փաշինյանի գրությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին

Նիկոլ Փաշինյանի գրությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրություն է հղել խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած, նույն խմբակցության ցուցակի 13-րդ համարի տակ գրանցված, նախկին քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված մարդկանց՝ ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու վերաբերյալ։ 



«Հուսամ ոչ մի խնդիր չի առաջանա, առավել ևս, որ ԱԺ ում ներկայացված ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորներից 4-ն արդեն իսկ կողմ են արտահայտվել»,-ասված է Նիկոլ Փաշինյանի գրության մեջ։



Նշենք, որ ՀԱԿ-ը հայտարարել էր, թե հանձնաժողովներում իր տեղերը չի զիջի Սասուն Միքայելյանին: