Սերբիան չի միանա հակառուսական պատժամիջոցներին

Սերբիան չի միանա հակառուսական պատժամիջոցներին

Բելգրադը չի պատրաստվում միանալ Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառման նոր արշավին: Այս մասին ТАСС գործակալությանը ասել են ՄԱԿ-ում Սերբիայի մշտական ներկայացուցչությունում՝ մեկնաբանելով ԵՄ կոչը՝ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը:  



«Սերբիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարը բազմիցս կրկնել են, որ Սերբիան երբեք չի միանա Ռուսաստանի դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցներին: Մեր դիրքորոշումը չի փոխվել»,- հայտարարել է ՄԱԿ-ում Սերբիայի մշտական ներկայացուցչի առաջին խորհրդական Անա Իլիչը:



Նշենք, որ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մարտի 18-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին և ՄԱԿ անդամ երկրներին կոչ էր արել նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:



Նկարում՝ Վլադիմիր Պուտին և Տոմիսլավ Նիկոլիչ