Նյութական օգնությունից մինչեւ աչքի վիրահատություն

Նյութական օգնությունից մինչեւ աչքի վիրահատություն

«Հրապարակ» թերթի խմբագրություն այցելող քաղաքացիների մեծամասնությունը սոցիալապես անապահով եւ իրավազուրկ խավն է, որը փորձում է մամուլի միջոցով բարձրաձայնել իր խնդիրների մասին եւ հասնել դրանց լուծմանը։ Այդ հրապարակումները արձագանք են գտնում պետական եւ հասարակական կառույցներում, եւ մեզ դիմած քաղաքացիներին նրանք ցուցաբերում են սոցիալական եւ իրավական աջակցություն։
Մեր տվյալներով՝ ազատամարտիկի կին Գեղեցիկ Գասպարյանին ՀՀ պաշտպանության նախարարությունը տրամադրել է 400 հազար դրամ օգնություն։ Նրան օգնություն է ցուցաբերել նաեւ Հայ օգնության միությունը, իսկ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ցուցաբերել է անվճար իրավական աջակցություն։



«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը իրականացրել է Տավուշի մարզի Աչաջուրի բնակիչներ Սամսոն Նազինյանի եւ Գառնիկ Շահնազարյանի աչքերի անվճար վիրահատությունը։ Հայ օգնության միությունը հագուստով օգնություն է ցուցաբերել Սվետլանա Ալեքսանյանի բազմազավակ ընտանիքին, միայնակ մայրեր Թագուհի Առաքելյանին, Մանյա Հովհաննիսյանին, Կարինե Սարգսյանին, Սյուզաննա Խաչատյանին, Վարդուշ Ֆահլաբաշյանի սոցիալապես անապահով ընտանիքին, Ոսկեհատ Սահակյանին, Նարինե Գրիգորյանին, Անահիտ Մնացականյանին։ Վերջինիս օգնություն է ցույց տվել նաեւ Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը։