«Ժողովուրդ». համակարգը կմնա, կփոխվեն աշխատեցնողները

«Ժողովուրդ». համակարգը կմնա, կփոխվեն աշխատեցնողները

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք, չնայած ընդամենը գերատեսչական երկրորդ օղակի ներկայացուցիչ են, այսինքն՝ վարչության պետեր, այնուամենայնիվ, նրանց ստվերային ազդեցությունը կառավարման համակարգի վրա ավելին է: Այդ կարգավիճակին հասնելու համար բավական է, որ ցածր էշելոնի պաշտոնյան նախագահի նստավայրի հետ ուղիղ կոնտակտ ունենալու հնարավորություն ունենա: Այսպիսի պաշտոնյաներից մեկը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանն է:
Հովհաննես Հովսեփյանի՝ ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, այսպես կոչված, «կարգոների» թեման պարբերաբար մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվում: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ համակարգը, որի մասին մամուլը բարձրաձայնում է, իսկ պատկան մարմինները առանձնապես չեն ջանում հերքել, չէր կարող գործել, եթե չունենար Սամվել Սանամյանի ղեկավարած վարչության բարեհաճությունը: Իսկ այդ բարեհաճությունը, ինչպես ընդունված է համակարգում, լինում է «փայ մտնելու» ինստիտուտի աշխատանքի արդյունքում: Հայկական իրականությունը հաշվի առնելով՝ կարելի է համոզված պնդել, որ «կարգոների» վերաբերյալ մամուլում բարձրացած աղմուկի արդյունքում ոչ թե կոռուպցիոն այդ համակարգը կվերացվի, այլ ընդամենը կփոխվեն «աշխատեցնողները»»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: